ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հին պարադիգմի շրջանակներում իրենց լուծումը չունեցող պրոբլեմների համար նոր լուծումներ են պետք

Հին պարադիգմի շրջանակներում իրենց լուծումը չունեցող պրոբլեմների համար նոր լուծումներ են պետք
23.10.2024 | 17:02

Մարդկության զարգացման պրոցեսը տարբեր մասշտաբի պարադիգմերի հաջորդականություն է, որում հաջորդ պարադիգմը, ծնվելով նախորդի ընդերքում և ունենալով որոշակի պոտեցիալ, սկսում է դանդաղ զարգանալ:

Աստիճանաբար արագացնելով զարգացման տեմպը և միաժամանակ ավելի ու ավելի արագ սպառելով զարգացման պոտենցիալը՝ ամեն մի պարադիգմ ժամանակի հետ կորցնում է իր հեռանկարը՝ հակասության մեջ մտնելով կյանքի իրական պահանջների հետ:

Այս հանգամանքը, հայտնի սխեմայով, այն է՝ պահանջարկը ծնում է առաջարկ, ստիպում է մարդկանց հին պարադիգմի շրջանակներում իրենց լուծումը չունեցող պրոբլեմների համար փնտրել նոր լուծումներ՝ արդեն հին շրջանակներից դուրս մոտեցումներով:

Այդպես հին պարադիգմի ընդերքում առաջանում են նոր պարադիգմի սաղմերը, որոնք թելադրված են կյանքի հարատևման գլոբալ պահանջով:

Դրանից բացի ու դրան զուգահեռ, հին պարադիգմի դինամիկան սկսում է կտրուկ դանդաղել, որը պայմանավորված է հնի պոտենցիալի սպառմամբ և որն էլ ուղեկցվում է որակապես նոր երևույթներով ու պրոցեսներով, բայց դարձյալ հին պարադիգմի շրջանակներում:

Դրա պատճառը հին պարադիգմի շրջանակներում ձեռք բերած մտածողության իներցիան է, որը շարունակում է ջանալ՝ փորձելով նոր պրոբլեմները լուծել հին մեթոդներով:

Այս երևույթը գրականության և արվեստի պատմության մեջ հայտնի է դեկադանս (անկում) անունով, բայց այն լայն տարածում ունի նաև մարդկային գործունեության բոլոր ոլորտներում:

Մասնավորապես, ֆիզիկայում, դասական մեխանիկայի փայլուն հաջողություններից հետո, երկար ժամանակ մեխանիստական մոտեցումները նոր պրոբլեմների լուծումների փնտրման պրոցեսում շարունակում էին մնալ իշխող, ներառյալ էլեկտրադինամիկան, Բորի ատոմի կիսամեխանիկական տեսությունը և շատ ուրիշներ:

Իսկ քաղաքականության մեջ և, հատկապես, աշխարհաքաղաքականության մեջ նման իներցիոն մոտեցումները ամենուր են:

Մասնավորապես, Արևմուտքը ներկա պրոբլեմների լուծումները շարունակում է փնտրել միաբևեռ պարադիգմի շրջանակներում, իսկ մեր մարդկանց մեծ մասը դեռևս ապրում է խորհրդային մենթալիտետի պայմաններում:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ